Ովքեր են՝ երեկվա դщժщն ավտովթարի զпhերը․ Նոր, пղբերգական մանրամասներ․ ՖՈՏՈ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է այսօր՝ հուլիսի 18-ին, Արարատի մարզում ողբերգական վրաերթի հետևանքով տեղում մահացածի և վիրավորների ինքնությունը`

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Infinti, ГАЗель և BMW մակնիշի ավտոմեքենաները, որից հետո մի խումբ քաղաքացիներ օգնություն են ցուցաբերել վթարի մեջ հայտնված վարորդներին, քանի որ բախման հետևանքով Infiniti-ն և ГАЗель-ը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում`

Այդ ժամանակ Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Ford Transit-ին։ Վթարի հետևանքով վարորդներին օգնության հասած Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մասիս Ժ-ն վրաերթի հետևանքով տեղում մահանում է`

Դեպքի վայրում հայտնաբերվում է նրա Opel մակնիշի ավտոմեքենան։Արտաշատի, Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվում Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Շահեն Խ․-ն, ով վարելիս է եղել Ford Transit-ը, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արտակ Մ․-ն, ով վարելիս է եղել ГАЗель մակնիշի բեռնատարը և Infiniti-ի վարորդ Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Մ․-ն`

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա․-ն, Երևանի բնակիչ 28-ամյա Արտուշ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Աշոտ Կ․-ն, 21-ամյա Գոռ Հ․-ն, 44-ամյա Վարդան Պ․-ն, ով ծառայում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունում, 18-ամյա Արսեն Հ․-ն, 35-ամյա Վիրաբ Պ․-ն, 31-ամյա Հայկազ Ա․-ն, 33-ամյա Գարիկ Թ․-ն, 33-ամյա Գոռ Խ․-ն, 36-ամյա Գոռ Պ․-ն, 41-ամյա Գարիկ Խ․-ն, 36-ամյա Խաչատուր Մ․-ն, ինչպես նաև ևս 1 անձ անգիտակից վիճակում..