Վերջապեսմի լավ լուր՝ կապված Արցախի հետ։ Այսօր Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվեց հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Պրոյեկտը կանվանվի ArtsakhX։
Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր Արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝
— Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
— Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։
— Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։
— Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։
ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։
ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը։ Գրել է Վահրամ Մարտիրոսյանը