Իրավիճակը սրվել է: Այս պահին ընթանում են ռազմական ակտիվ գործողություններ՝
Դեռևս հստակ պարզ չէ թե ուր կտանի այս ամենը և որքան կսրի այս վիճակը՝
Բաանակը ակտիվորեն առաջ է շարժվում Կուպյանսկի ուղղությամբ, ընթանում են կատաղի մարտեր։ Շարունակվում է նաև ՌԴ ԶՈւ գրոհը Ավդեևկայի և Մարինսկի ուղղություններում, հայտնում է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը`
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-երը երկու օր անընդմեջ ակտիվորեն առաջ են շարժվում Խարկովի մարզի Կուպյանսկի ուղղությամբ, իսկ Ուկրաինայի Զինված ուժերը գտնվում են պաշտպանական դիրքում՝
Արտյոմովսկոյե ուղղությամբ, ըստ Մալյարի, Ուկրաինայի զինված ուժերը «աստիճանաբար առաջ են շարժվում»՝
«Բախմուտի շրջակայքում հարավային թեւում ամեն օր առաջխաղացում է տեղի ունենում, հյուսիսային թեւում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են պահպանել իրենց դիրքերը, բուն Բախմուտում փոխադարձ հրետակոծություն է տեղի ունենում»,- ասվում է զեկույցում։
Ավդեևկայի և Մարինսկի ուղղություններում, ըստ Մալյարի, ռուսները շարունակում են հարձակողական գործողությունները, ուժեղ մարտեր են ընթանում։