«Շատ էժան էր FlyOne-ի տոմսը. միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ». Սերգեյ Սարգսյան

Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`

«Մի երկու օր առաջ մարդ էինք ճանապարհում FLYONE-ի տոմսով։ Պետք ա գնար X երկիր, հետո պերեսադկա աներ դեպի Y երկիր ու հետո էլի մի քանի պերեսադկա աներ։ Թռիչքից մի քանի ժամ առաջ FlyOne-ը չեղարկեց թռիչքը ու արդյունքում ամբողջ շղթան հառամեց։ Այսինքն՝ էլ չէր կարողանա թռներ X երկիր ու նստեր Y երկիր գնացող ինքնաթիռը`

Բնականաբար զրո հնարավորություն կար կապվել ավիաընկերության հետ, դրա համար գնացինք Զվարթնոց։ Շատ քիչ վստահություն ներշնչող FlyOne-ի աշխատակիցը բացատրեց՝ դե հմի էդ ա։ ՈՒ ասեց մի 60 օրվա մեջ կվերադարձնեն գումարը`

Իմ կարծիքը՝ ամբողջ թռիչքը մտածված էր զուտ որ իրանք 60 օր ուղևորների գումարը պահեն իրենց հաշվին։ Իրականություն չգիտեմ`

Բայց չեմ ուզում միայն բացասականը ասեմ։ Դրականից՝ շատ էժան էր FlyOne-ի տոմսը։ Միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ։

Համարեք սա սոց․ հոլովակ ընդհանուր իրազեկման համար`