Ուշագրավ․ Քիչ առաջ ավարտվեց Պուտինի ու Պրիգոժինի հանդիպումը․ Մանրամասներ

Ուշագրավ․ Քիչ առաջ ավարտվեց Պուտինի ու Պրիգոժինի հանդիպումը․ Մանրամասներ

Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, հանդիպումը տեւել է գրեթե երեք ժամ։ Դրան մասնակցել են Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատարները՝ ընդհանուր առմամբ 35 մարդ։

Պուտինն իր գնահատականն է տվել Վագների գործողություններին ճակատում և «հունիսի 24-ի իրադարձություններին»։ Նա նաև առաջարկել է հետագա աշխատանքի հնարավորությունները, ասել է Պեսկովը։

Վագների հրամանատարները, ըստ մամուլի քարտուղարի, «Պուտինին հայտնել են իրադարձությունների իրենց վարկածը և ընդգծել, որ իրենք պետության ղեկավարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»։

Այսօր ավելի վաղ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման մասին հայտնել էր ֆրանսիական Liberation-ը, վկայակոչելով հետախուզության իր աղբյուրները: