Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) չեմպիոնի կոչումը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում՝
Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոնը երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով դարձավ նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝
Բարսեղյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում՝
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ՝
Այս և մեր մարզիկների այլ հաղթանակներում մեծ ավանդ ունի նաև Նազիկ Ավդալյանը ում՝ Թուրքիայում շատ անարդար վերաբերմունք ցուցաբերեցին։ Այս հաղթանակը նվիրվում է նաև մեր վաստակավոր մարզուհուն