Գևորգի դին հщյտնшբերեցին հյուրшնոցпւմ․ Ինչ է կատարվել

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են Գևորգի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկակության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների շտապօգնության 21-րդ խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան 15/6 հասցեում գտնվող «Գոլդն Սեքնդ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է դի…

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 205 սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 47-ամյա Գևորգ Հ․-ի դին…

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ…

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Եվ սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ…