Հայտնի դարձավ, որ երիտասարդ տղամարդ՝ Գևորդ Մարդոյան անունով, ով աշխատում էր պարեկային ծառայությունում՝ երեկ գիշեր մահացել է ալերգիայից, նույն օրը՝ մեկ ժամվա տարբերությամբ մահացել էր նաև վերջինի տատիկը՝
Ինչպես հայsնում է ֆոsոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոսsիկաններին հայsնել են, որ sեղափոխվածը գիsակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրsի կանգի հեsևանքով, հանկարծամահ է եղել՝
Նշենք, որ Գևորգը՝ հիվանդանոց էր տեղափոխվել «Կվինկեի այsուց» ախտորոշմամբ ու պարզվել է, որ մահը վրա է հասել ալերգիայից։ Իսկ որն է այդ ալերգիան և ինչպես պետք է կանխարգելել ու բուժել։ Մանրամասները ստորև՝
Սննդային և դեղորայքային ալերգիաները կարող են կվինկեի այտուցի առաջացման պատճառ դառնալ։ Այտուցը կարող է առաջացնալ հանկարծակի, րոպեների ընթացքում, հիմնականում դեմքի, բերանի խոռոչի, լորձաթաղանթի տարբեր հատվածներում, հիմնականում անհետանում է արագ՝ մի քանի ժամի կամ օրերի ընթացքում՝
Կվինկեի այտուցն անոթային այտուց է (ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային, առաջանում են դեղորայքային, սննդային ալերգիաների, խայթոցների, որոշ ժառանգական հիվանդությունների դեպքում, հնարավոր է դրսևորվի նաև որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցության հետևանք՝
Հիմնական բարդությունը կյանքի որակի վատթարացումն է, հնարավոր է շնչառական խանգարում՝ այտուցները կարող են տեղակայվել շնչուղիներին, ամենափոքր այտուցն էլ կարող է նեղացնել շնչուղիին՝ ընդհուպ փակել՝
Բուժումը պայմանավորվում է անոթայտուցի պատճառով, եթե օրինակ ժառանգական է, նշանակում է գենետիկորեն օրգանիզմում պակասում է նյութ, որ պատասխանատու է բալանսի համար. ամենափոքր խնդիրների հետևանքով (մեխանիկական հարված, նյարդայնություն, հուզմունք) կարող են առաջանալ այտուցները։ Նման իրավիճակում լուծում է այդ պակասող նյութը օրգանիզմ ներմուծելը՝
Կանխարգելել հնարավոր է, եթե հայտնի են ալերգենները։ Բժշկի ցուցմամբ կարելի է օգտագործել հակաալերգիկ դեղամիջոց, եթե այտուցները տեղակայված են շնչուղիներին մոտ՝ պարանոց, դեմք, լեզու, բերանի խոռոչ, քիթ, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Ցավոք, Գևորգը չուներ դրա ժամանակը։ Ցավակցում ենք հարազատներին