Արցախի ՊԲ-ից հայտնում են՝
Հունիսի 29-ի՝ երեկոյան, Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ՝
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝
Հայկական կողմում տուժածներ չկան՝
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը