Քարն էլ չի դիմանա․ Ինչո՞ւ մեր 18 տարեկան զինվորները այսպիսի տեսանյութեր նկարեն

«Որ մեզ մի բան լինի էս. վիդեոն կդնեք» այսօր զոհված Երվանդի վերջին տեսանյութը

Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:

20-ամյա Երվանդ Թադևոսյանը Բերձորից էր, տան ավագ որդին։ Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում զինծառայողի դպրոցի տնօրեն Հասմիկ Հակոբյանը պատմել էր, որ տղան խելացի էր, համեստ, ընկերասեր ու հումորով։

Համացանցում տարածվել է զոհված զինծառայողի վերջին տեսանյութը, որը հուզել է շատերին։