Ալլա Պուգաչովան՝ անակնկալ կերպով հատուկ ուղերձ է հղել Վագների անդամներին ու կոչով դիմել Պրիգոժինին, որը մեծ հնչեղություն ու զարմանք է հարուցել Ռուսաստանում՝
Նախ նշենք, որ հունիսի 24-ին, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը հեռանում էր Դոնի Ռոստովից, լրագրողներից մեկը հարց է տվել Եվգենի Պրիգոժինին՝ ինչպես է նա գնահատում ստեղծված իրավիճակը: «Նորմալ արդյունք էր, բոլորին սթափեցրինք»,- ասել էր Պրիգոժինը՝
Այս հարցով մեկնաբանություն է տվել հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան, որ, հիշեցնենք, որ պատերազմի սկսելուց հետո հեռացել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ քննադատելով ՌԴ իշխանությունների վարքագիծը։ Պուգաչովան մեկնաբանել է Վագների ապստամբությունը ու դիմել Պրիգոժինին՝
Հարգելի Եվգենի Վիկտորովիչ, ձեր կողմից բարձրացված ապստամբությունը շատ կարևոր քայլ էր։ Ես, իհարկ չեմ ուզում, որ իմ հայրենիքում սկսվի քաղաքացիական պատերազմ, բայց այդուհանդերձ, ասյպես շարունակվելու պարագայում իմ երկիրը այսպես թե այնպես կանգնած է կործանման եզրին՝
Շատերը համոզված են, որ ձեր ապստամբությունը նախապես պլանավորված էր ռուսական իշխանությունների հետ, բայց ճանաչելով ձեզ, կարող եմ վստահ ասել, որ դա այդպես չէ։ Խնդրում եմ դրսևորեք խոհեմություն ու մի հավատացեք Լուկաշենկոներին։ Նրանք շատ շուտով ձեզ կձերբակալեն։ Ավարտինն հասցրեք ձեր սկսած գործը ու հավատացած եղեք, թե ժողովուրդը ու թե ուժայինները կգանգնեն ձեր կողքին