Վե՛րջ, սա մահ է, տղերք, ցտեսություն. Տիգրանի վերջին տեսանյութը՝ սպանությունից րոպեներ առաջ

Բերդյանսկում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են տեղացի երկու դեռահասների, որոնք նախկինում կալանավորվել էին հակառուսական գործունեության համար։

Երկու դեռահասների սպանության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել է իշխանությունների աշխատակից Վլադիմիր Ռոգովի ալիքում։

Այնուհետ ցանցում հրապարակվել է սպանությունից մի քանի վայրկյան առաջ Տիգրանի պատրաստած տեսանյութը. դրանում նա ցույց է տալիս իրեն, զենքը ու ասում.

«Վերջ, սա մահ է, տղերք, ցտեսություն։ Փառք Ուկրաինային»։ Այստեղ կտրվում է ձայնագրությունը:

«Վաղ առավոտյան Բերդյանսկում ռուս զինվորականները մտել են առանձնատան բակ և ծեծի են ենթարկել մի տարեց կնոջ և մի տղայի, դեռահասին տարել են իրենց հետ՝ պայուսակ դնելով նրա գլխին»,- գրել էին այն ժամանակ տեղական լրատվամիջոցները։

Ավելի ուշ Տիգրանն ազատ է արձակվել։ Իսկ 2023 թվականի մայիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն Տիգրան Օգանիսյանին և Նիկիտա Խանգանովին մեղադրել է անցյալ տարվա սեպտեմբերին «Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով դավադրություն կազմակերպելու և երկաթուղային գծերը վնասելու» մեջ։

2023 թվականի հունիսի 15-ին Եվրախորհրդարանը Ռուսաստանի իշխանություններից պահանջեց հանել բոլոր մեղադրանքները և անհապաղ ազատ արձակել Օգանիսյանին և Խանգանովին։

Տեսանյութտ ստորև՝