Նախ հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Եվգենիյ Պրիգոժինը հայտարարություն է տարածել՝
«Վագները ցանկանում էին ցրել։ Մենք հունիսի 23-ին դուրս էինք եկել արդարության երթի։ Մեկ օրում անցանք 200 կմ չհասած Մոսկվա։ Այս ընթացքում մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չթափեցինք։ Հիմա այն պահն է, երբ կարող է ռուսական արյուն թափվել՝
Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»՝
Պրիգոժինը հաձայնել էր՝ պայմանով, որ ՌԴ զինված ուժերի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է հեռանան բանակից ու ՊՆ-ից
Ռուսական կրատվամիջոցները հաղորդում են, որ Շոյգուի և Գերասիմովի հրաժարականը համաձայնեցվել է Լուկաշենկոյի և Պրիգոժինի բանակցությունների ընթացքում