Հունիսի 23-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ «Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն ու տեսանյութերը «Վագներ» ՊՄԿ-ի թիկունքի ճամբարներին ՌԴ ՊՆ-ի ենթադրյալ հարվածի մասին։ «Չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Պրիգոժինի հայտարարություններից հետո գործ է հարուցվել ռազմական ապստամբության կոչով՝
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Նա նաև ասաց, որ օրինականության և կարգի պահպանման անփոխարինելի պայմանը, հասարակության անվտանգության և երկրում նրա հաջող զարգացման հիմքը սահմանադրական կարգն ու օրենքի գերակայությունն են։ Այլ կերպ ասած մերժեց Պուտինին։ Նշենք, որ ՀԱՊԿ-ն այս տարի նախագահում է հենց Ղազախստանը