Կտրուկ սրվել են հարաբերությունները ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև`
Ինչպես հաղորդում է MEDUZA-ն՝ հունիսի 23-ի առավոտյան Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որում քննադատում է նախարարությանը և մեղադրում նրանում, որ այն «խաբում է նախագահին»: Պրիգոժինի խոսքով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում «արյունով են լվացվում», Ուկրաինայի ԶՈւ-ն հաջող հարձակում է իրականացնում, իսկ ռուսական զորքերը «որևէ կերպ չեն կառավարվում»`
Այն բանից հետո, երբ ըստ Պրիգոժինի՝ Շոյգուն հրամայել էր վերացնել իր զորքերին, նա հայտարարել է, որ 25 հազար զորքով գնում է Ռուսաստան՝ բոլորի հարցերը լուծելու: Քաղաքում բրոնետեխնիկաներ են հայտնվել՝
Այս պահին Ռոստովում լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը հայտարարել է պլան «Крепость»։ Պրիգոժինի զորքը շարժվում է դեպի Մոսկվա՝
Տեսանյութը ստորև՝