Ինչու ինsերնեs չկա

Ինչու ինտերնետ չկա

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Team Telecom-ը տևական ժամանակ է կապի խնդիր ունի և ինտերնետը պատշաճ չի մատակարարվում։

MediaHub-ի հետ զրույցում ընկերության խոսնակ Գրիգորի Յուրինը փոխանցեց, որ խնդիրը միջազգային է։

«Այս պահին Վրաստանի տարածքում ունենք հիմնական և պահուստային վնասված մալուխներ, որի պատճառով էլ նկատվում են ֆիքսված և բջջային ինտերնետի սահմանափակումներ։ Թե՜ բջջային կապը, թե՜ քաղաքային կապը շարունակում են գործել»,-ասաց նա։

Նա հավաստիացրեց, որ զանգ կատարել և ստանալ հնարավոր է, խնդիրը միայն ինտերնետ կապն է, որի կարգավորման ուղղությամբ աշխատում են։

Չնայած հավաստիացումներին, այդուհանդերձ, մեզ բավականին երկար ժամանակ չէր հաջողվում կապ հաստատել օպերատորի հետ, այսինքն՝ հեռախոսակապն էլ խնդիր ունի, ոչ միայն ինտերնետի հասանելիությունը:

Լիաննա Թորոսյան