Հայկական կողմը վիրավոր ունի։ Ադրբեջանը կրակ է բացել․ Ինչ վիճակ է սահմանին․․

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է՝

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը՝

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։