Հանգիստ եղեք․ Գալիկյանի ձեռքից սրանք չեն պրծնի․ Սրանց հարցերը շատ արագ կլուծվի

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը`

Տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը):

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»,-նշված է փաստաբանի գրառման մեջ։

Այնպես, որ բարեկամներ, կարող եք հանգիստ լինել․ Գալիկյանի ձեռքից սրանք չեն պրծնի․ նա հարցերը, ինչպես որ հարկն է՝ կլուծի