Ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանի ռազմական արտահանման բաժինը զենքի համաշխարհային շուկայում կրճատվել է մոտ երկու անգամ, սպառազինության պահանջարկի աճի պայմաններում: Ընդ որում, ՌԴ ռազմարդյունաբերական համալիրը խնդիրներ ունի նաեւ վաճառված սպառազինության դիմաց վճարված փողը ստանալու առումով՝ կապված պատժամիջոցների հետ՝
Բացի այդ, ռուսները զենք են վաճառում կամ իրենց տված վարկերով, կամ «ապառիկով», եւ քանի որ այդ զենքի հիմնական գնորդներն Աֆրիկայի ու Ասիայի աղքատ երկրներն են, ռուս փորձագետների գնահատմամբ՝ այդ գումարները հնարավոր չէ ստանալ՝
Ռուս ռազմական փորձագետները նշում են, որ Ղարաբաղյան պատերազմն իր հերթին ուժեղ հարված էր ռուսական սպառազինության վարկին, որի պատճառով դրա պահանջարկն աշխարհում կարող է ավելի նվազել: Միեւնույն ժամանակ, նրանց բնորոշմամբ՝ դրան գումարվում է նաեւ այլ հանգամանք, որը ոչ պակաս վճռորոշ կարող է լինել: Խոսքը տվյալ դեպքում իր դաշնակցին՝ Հայաստանին հանձնելու մասին է ռազմա-քաղաքական լայն իմաստով, ինչը նկատի է առնվում այդ թվում սպառազինության մատակարարումների ոլորտում՝
Ղարաբաղի դեմ ահաբեկչական պատերազմը Ռուսաստանի վրա շատ թանկ է նստելու, այդ թվում՝ թրքահաճ եռակողմ հայտարարության ու խաղաղապահների տեղակայման իմաստով: Ռուսաստանն իր գործողություններով խախտել է Մինսկի խմբի մանդատը եւ սկզբունքները, ինչն ավելի է սրում խնդիրներն ավելի լայն ընդգրկմամբ՝
Կարո՞ղ էր Մոսկվան թույլ չտալ պատերազմը: Միանշանակ կարող էր, եւ այդ մասին ռուսներն արդեն ուղիղ են խոսում: Սակայն Լավրովյան պլանը կարող էր իրագործվել միայն պատերազմով՝ հայկական պարտության պայմանով: Պարտություն, որը բումերանգի պես սկսում է վերադառնալ եռակողմ հայտարարության հեղինակին․ Աղբյուր՝ Lragir.am