ՄԻնչ գլխավորին, և տեսանյութին անցնելը, նախ համառոտ նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ այն մասին, որ երրորդ անգամ կրկին 2 ամսով երկարացվել է Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետը։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո՝
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ժամկետը երկարացվում է, քանի որ պահպանվում են կալանքի հիմքերը՝ քրեական վարույթի բնականոն ընթացքի ապահովման ռիսկերը նվազագույն հասցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց Աբրահամյանը։ Քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։ Տեսանյութը ներքևում՝
Տեսանյութը դիտեք ստորև՝