Անօդաչուով հարձակում է իրականացվել
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանի Նովոպետրովկա գյուղի վրա․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հակառակորդի ուժերը բնակավայրի տարածքում երեք պայթուցիկ սարք են նետել։
Տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր պաշտոնական Telegram ալիքում խոսել է միջադեպի մասին։
«Վալույսկի քաղաքային շրջանի Նովոպետրովկա գյուղում անօդաչու թռչող սարքից երեք պայթուցիկ սարք է նետվել, զոհեր և վիրավորներ չկան, վնասվել է մեկ մեքենա՝ կցորդով և տրակտոր»,- ասվում է նրա հրապարակման մեջ։
Ավելի վաղ ուկրաինացի զինյալները գնդակոծել էին Բելգորոդի շրջանի Վալույսկի քաղաքային շրջանի Սոբոլևկա գյուղը։ Տեղի բնակիչները չեն տուժել, սակայն տուժել են մի քանի մասնավոր բնակելի տներ։