Գազան են դարձել. Հայասsանում հոշոsելով սպանել են 24 ամյա աղջկա. Նրա մերկ դին գsան․ (ՖՈՏՈ)
Այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է: Նա այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։
Երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։