Հինգ նշան այն մասին, որ հանգուցյщլի հոգին դեռ քո կողքին է
Մարդուն կյանքում տրվող ամենաբարդ փորձություններից մեկը հարազատ կորցնելն է: Ցավոք, ուշ թե շուտ, ամեն մարդ ստիպված է լինում հաղթահարել նման փորձություն, որովհետև դա է մեր կյանքի դաժան իրականությունը: Սակայն մեզ միշտ մխիթարում է այն միտքը, որ մենք մեր մտերիմներից բաժանվում ենք միայն ֆիզիկապես, որովհետև մարդու հոգին անմահ է և այն պարբերաբար այցելում է իրեն սիրող մարդկանց:
Արդյո՞ք քո հանգուցյալ մտերիմը այցելում է քեզ՝ սա պարզելու համար պետք է ուշադրություն դարձնել նշաններին, որոնց մասին էլ այսօր կխոսենք.
1.Դու անսպասելի զգում ես նրա բույրը, չնայած գտնվում ես միևնույն վայրում, որտեղ դեռ մի քանի րոպե առաջ բացարձակ ոչ մի անսովոր բույր չկար : Բույրը, որը հիշեցնում է քեզ քո սիրելի մարդուն, միշտ կապելու է քո մտքերը նրա հետ:
2. Երազների միջոցով հանգուցյալների հետ շփումը ամենամիստիկական բանն է, որ կարող է անել մարդու ենթագիտակցությունը: Բանը նրանումն է, որ քնած ժամանակ մարդու ենթագիտակցությունը ավելի մոտ է մարդու հոգևոր աշխարհին: Սովորաբար այն երազները, որոնց մեջ մեզ հյուր են գալիս մեր անցավոր մտերիմները, երազների նման չեն լինում, դրանք ավելի շատ տեսագրություն են հիշեցնում, որն այնքան նման է իրականությանը:
3.Դու անընդհատ ինչ-որ բան ես կորցնում: Երևի նկատել ես, որ շատ հաճախ ես կորցնում այն իրերը, որոնք սովորաբար քո ձեռքի տակ են լինում. Հեռախոսդ դրել ես մի տեղ, բայց բոլորովին այլ տեղ ես գտնում, հեռուստացույցի վահանակը երբեք իր տեղում չէ… սրանք նշաններ են այն բանի, որ հանգուցյալը ուզում է շփվել քեզ հետ, նրան հաճելի է «դիպչել» այն իրերին, որոնք քո ձեռքերում շատ են լինում:
4.Տարօրինակ մտքեր: Քեզ հաճախ այցի են գալիս այնպիսի տարօրինակ մտքեր, որոնց մասին երբևէ չես խորհել: Դու անգամ ներքին, անձայն երկխոսություն ես սկսում վարել ինքդ քո հետ: Դու քեզ հարցեր ես տալիս ու քիչ հետո ինքդ գտնում ես պատասխանները: Դա քո հանգուցյալ մտերիմն է օգնում քեզ, նա քեզ հուշում է ճիշտ ճանապարհը, չէ՞ որ հիմա նա գիտի ավելին, քան դու:
5.Հուղարկավորության ժամանակ տարօրինակ զգացողություններ: Սովորաբար հանգուցյալների հոգիները մասնակցում են իրենց սեփական հուղարկավորություններին: Մարդիկ դա չեն նկատում, որովհետև վշտի մեջ նրանք շուրջը տեղի ունեցող ոչ մի բանի վրա չեն սևեռվում: Ծաղկամանը շուռ եկավ, մոմը մարեց, նկարը ընկավ… ու էլի շատ նշաններ, որոնք հուշում են, որ հանգուցյալի հոգին տարածքում է։