Ամենամեծ անակնկալը դեռ առջևում է։ Փոքրիկ Նժեհին ու նրա տատիկին՝ Գագիկ Ծառուկանը բնակարան կնիվիրի՞

Հանրության շրջանում լայն տարածում գտած ԵՍ ԿԱՄ հաղորդաշարը, երկար տարիներ օգնում է տարբեր ընտանիքների, երեխաների ու կատարում նրանց երազանքները։ Հաղորդման շրջանակներում՝ կարիքավոր երեխաները հանդիպում են իրենց կողմից սիրված դերասանների, երգիչ-երգչուհիների, սպորտսմենների ու այլ հայտնի անձանց հետ։ Վերջին հաղորդումը՝ նվիրված փոքրիկ Նժդեհին, շատ մեծ արձագանք թողեց ու մարդիկ շտապեցին իրենց օգնության լուման տալ փոքրիկին ու նրա տատիկին՝

Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մասնակցությամբ այդ հաղորդումը հուզեց շատերին ու ստիպեց վերանայել ու վերարժևորել կյանքը, իրական արժեքները։ Ծնողազուրկ՝ տատիկի հետ ապրող, փոքրիկ Նժդեհն այնքան է գրավել բոլորի սրտերը, որ տեղեկեկություններ․ ու լուրեր կան այն մասին, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանն է պատրաստակամություն հայտնել բնակարան նվիրել Նժդեհին ու իր տատիկին՝

Այդ մտադրությունը պայմանավորված է նրանով, որ Նժդեհն ապրում է հանրակացարանում, խիստ փոքր տարածքում՝ իր տարեց տատիկի հետ ու այսօրվա տրված օգնությունը, թերևս, բավարար չի լինի նրան՝ հետագա կյանքի համար, քանի որ երեխան՝ ծնողազուրկ է։ Կոնկրետ ժամկետներ հայտնի չեն, բայց եթե նույնիսկ, բնակարանի հարցը այս պահին չլուծվի, ապա Ռոզա Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը շարունակելու է Նդժեհի հետագա հոգսերը լուծելու կարևոր խնդրով։ Շնորհակալություն հայտնենք հաղորդաշարի հեղինակներին, Տաթև Ասատրյանին ու Նժդեհի և նմանատիպ սոցիալական ու այլ խնդիրներ ունեցող երեխաների, ծանր օրերը տոն դարձնող բարերարներին ու այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն։