Երգչուհին 5ամյա դստեր հետ նետվել է տասներորդ հարկի պատուհանից
«Росичи» խմբի նախկին մենակատար Ելիզավետա Կուտուրովան նետվել է տասներորդ հարկի պատուհանից և մահացել…
Ելիզավետա Կուտուրովան, ով ելույթ է ունեցել «Росичи» խմբում, Սարանսկի տասներորդ հարկում ընկել է պատուհանից։ Նրա հետ միասին նետվել է նաև հնգամյա դուստրը․ գրում է Gazeta.ru-ն…
Հաղորդվում է, որ նախ փոքրիկ աղջիկն ընկել է պատուհանից։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։ Դստեր հետևից ընկել է 34-ամյա Կուտուրովան․ նա տեղում մահացել է…
Ողբերգության նախօրեին երգչուհին ջնջել է սոցցանցերի իր էջերը։ Նրա ամուսինն այժմ Մոսկվայում է…