«Զուգարանում կարիքներս հոգալիս նկատեցի, որ թղթի փոխարեն ,,Հայ ժողովրդի պատմության,, 5-6 դարանների դասագիրքն էր․․․»
Աշխարհում մի ձև բռնած ազգ կա։ Էդ ազգի մեջ, ով չի ալարում համազգային արժեքներից, համազգային շահերից, համազգային պայքարից է խոսում։ Որ լսես, ու հավատաս, քեզ կթվա, թե էդ ազգի պես հայրենիքին մեռած ազգ չկա ու չի էլ եղել, կթվա թե ըդար հայրենապաշտ, իդման հայրենաբաղձ տեսակ մարդկությունը չի տվել։
Բայց արի ու տես, որ առնվազն 10 միլիոնանոց էդ ազգի ընդամենը 30%-ն է ապրում հայրենիքում։ Հենց էդպես, մյուսները հայրենիքում չապրելու հազար պատճառ ունեն, հազար բացատրություն։
Ասեցի չէ, ձև բռնած են, ձևերը գիտեն։
P.S. Երևի նախկինում պատմել եմ, որ տասնամյակներ առաջ, գյուղական մի հայրենապաշտ ընտանիքում հյուր էի, ինչից խոսում էինք, ազգի ու ազգայինի գովք էր։ Տան այգում, դրսի զուգարանում կարիքներս հոգալիս նկատեցի, որ զուգարանի թղթի փոխարեն ,,Հայ ժողովրդի պատմության,, 5-6 դարանների օգտագործված դասագիրքն էր։
P.P.S. Ինձ մոտ ազգից մի խոսեք, իմը պետությունն ու պետականությունն է։ Ազգի անունը ապականվել ու արժեզրկվել է, Ձեր ամբարտավան ու ձև բռնած բերաններում։
Հայկ Մանասյանի ֆեյսբուքի էջից