Ամսի 12-ից 24 ժամ Ջուր Չի Լինի․ Ահա հասցեները

Ամսի 12-ից 24 ժամ ջուր չի լինի․ Ահա հասցեները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված,

ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչ հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի,

Կոտայքի մարզ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի, ՀՀ ԱՆ Սևանի ՔԿՀ և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: