Հարձակվել են Հայաստանի վրա։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել․ Մանրամասներ

ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է  տարածել՝

Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: