Այս դառը պատմության մեջ ինձ սարսափեցրեց նաև մեկ այլ՝ կարևոր բան, որի մասին չեմ կարող չասել

Վերջին շրջանում հաճախ ենք լսում տարբեր դաժան ու անմարդկային դեպքերի մասին, բայց այն ինչ ես իմացա, ինձ, իսկապես, շпկի ենթարկեց։ Երիտասարադ, գեղեցկուհի կինը՝ իր փոքրիկի հետ նետվել է։ Ոմանք ասում են թե տատու տուն էր գնացել, մյուս մասը թե սկզբում երեխան էր, ինքն էլ ցավից գնաց նրա հետևից, մի մասը՝ թե լվացք փռելուց և այսպես շարունակ։ Ամենատարբեր վարկածներն են շրջանառվում համացանցում, բայց կարծում եմ պետք է սպասել պաշտոնական տեղեկատվությանը։ Քննությունը ընթանում է։ Այս դառը պատմության մեջ ինձ սարսափեցրեց նաև մեկ այլ՝ կարևոր բան, որի մասին չեմ կարող չասել․․․

Կայացած կին, ում ամուսնական առաջարկությունը նույնիսկ Հանրայինով է ցուցադրվել, սիրված ու խելացի․ ինչպես կարող է՞ր նման բան պատահել։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք իրար հանդեպ։ Շատ դեպքեր եմ լսել, երբ ծանոթները վկայել են այն մասին, որ ինքն ш uպ․шնпւթյщն դիմщծ շատ մարդիկ՝ վերջին օրերին շատ են փոխվել ու շրջապատի կողմից աննկատ մնացել։ Իհարկե սա չի նշանակում թե կոնկրետ այս դեպքը նմանօրինակ է, բայց բոլոր դեպքերում պետք է իրար հանդեպ ավելի զգոն, սիրալիր ու կարեկցող լիենք։ Իր էջում գրել է Հասմիկ Մելքոնայնը