Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր՝ մոտ 11 ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել`
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ մահացած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրային հեռուստաընկերության եթերում: Ամուսնությունից հետո հինգ ամիս բնակվել է Հայաստանից դուրս՝ ընտանիքով, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը։