Երեւանում 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից, նրա կյանքը փրկել չի հաջողվել

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 ամսական երեխա, ով, ըստ նախնական տեղեկությունների, ընկել է բարձր հարկից։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից`

Երեխան կլինիկական մահվան վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք անհաջող են անցել։ Երեխան գիտակցության չգալով մահացել է։