Էրդпղщնի և Քըլըչդшրоղլпւի uտшցщծ քվեները․ Վերջին տվյщլներ

Էրդпղщնի և Քըլըչդшրоղլпւի uտшցщծ քվեները․ Վերջին տվյщլներ

Թուրքիայում այսօր ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, այս պահին շարունակվում է ձայների հաշվարկը…

Այս պահի դրությամբ բացվել է քվեատուփերի 79,1 %-ը, հաշվարկների արդյունքներով՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 53,7 %-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,3 %-ը…

Anadolu գործակալության տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 84,21%…

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել է քվեարկածների 49,52%-ը, իսկ նրա մրցակից՝ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 44,88%-ը…

Հավելենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը…