ՇՏԱՊ․ Վթщրի ենթщրկվшծ ըմբիշներին шրյпւն է hщրկшվпր

ՇՏԱՊ․ Վթщրի ենթщրկվшծ ըմբիշներին шրյпւն է hщրկшվпր

Այսօր՝ մայիսի 27-ի առավոտյան տեղի ունեցած ավտոթարից տուժած պատանի հայ ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:

Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:

Արյուն կարող են տալ.

լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

Դեղնախտ երբևէ չտարած

Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց) և ձեզ հետ պարտադիր ունենալ անձնագիր:

Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»։