Ինչ ցпւցմпւնք է տվել Աշпտը

Ինչ ցուցմունք է տվել Աշոտ Փաշինյանը

Hraparak.am-ը գրում է․ Շաբաթ օրը վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող հերոսի մայր Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց։ Դատարանը շաբաթ օրը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Մեղքը չընդունող որդեկորույս մոր փաստաբաններն այսօր հայտարարեցին՝ կալանքի որոշումը կբողոքարկեն։

«Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ միջնորդության հիմքերը, կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։

Բոլորի համար դա տեսանելի էր, անգամ ոչ իրավաբանի համար կարող էր տեսանելի լինել, անկողմնակալ դիտորդի համար, որ կալանավորման հիմքերի մասին խոսք գնալ չի կարող», — ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով այսօր առավոտյան բողոքարկման դիմումը վերաքննիչ դատարան են ներկայացրել.

«Այսօր առավոտյան վերաքննիչ դատարան բողոքարկման դիմում, ինչպես նաև միջնորդություն ենք ներկայացրել մի շարք վարույթներով ապացուցողական գործողություններ կատարելու համար: Պատասխանը հավանաբար կստանանք մի շաբաթվա ընթացքում» — նշում է փաստաբանը: Նրա խոսքով տիկին Գայանեն մարտական է տրամադրված.

«Փաստաբաններից նրանց այցելության են գնացել, այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչպես է նա: Փաստաբանը երբ դուրս գա, ավելի հստակ կլինի: Նա մարտական է տրամադրված, առողջական վիճակն էլ, կարծես, բավարար է: Նա շնորհակալ է գործընկերներից, պայքարը շարունակելու, իրեն աջակցելու համար»- ասաց նա:

Հարցին, թե Գայանե Հակոբյանն ինչո՞վ կարող է խանգարել գործի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ և վերջապես ի՞նչ ցուցմունք է տվել Աշոտ Փաշինյանը, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց.

«Հենց դա է մեր բողոքի իրավական և փաստական հիմքը: Որևէ պատճառաբանություն այս առումով դատարանը չի ներկայացնում: Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքին, ապա այն համարվում է դատաքննական գաղտնիք, սակայն եթե գտնենք դրա անհրաժեշտությունը, որոշակի ձևով այն կհրապարակենք», — նշեց նա: