Ինչու՞մ է մեղադրվում Արտակ Գալստյանի փաստաբանը
Քիչ առաջ հայտնել էինք, որ ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանն, ով ստանձնել էր «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանի լիազորությունները:
Քննչական կոմիտեից Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, սակայն նշեց, որ պատճառների մասին ոչինչ ասել չի կարող, վաղն այդ մասին Քննչական կոմիտեն հայտարարություն կտարածի:
Սուսաննա Սարգսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց հետևյալը.
«Ֆորմալ առումով կա մեղադրանք Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով խարդախություն, այլ բան ասել չեմ կարող», — նշեց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե այս գործն առնչություն ունի՞ Արտակ Գալստյանի գործի հետ, մեր զրուցակիցն ասաց.
«Ըստ էության ոչ, սակայն իմ կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ»: