Քիչ առաջ ձերբшկщլվել է Արտшկ Գшլստյшնի փшստшբшնը

Քիչ առաջ ձերբակալվել է Արտակ Գալստյանի փաստաբանը

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը, 46 դրվագով քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։