«Ովա ամենալավ տղան իշխող կուսակցության» (Տեսանյութ)

«Ովա ամենալավ տղան իշխող կուսակցության» (Տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդմանը հյուրընկալվել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Հաղորդավար Շուշան Ռաֆայելյանը հաղորդման ժամանակ ասաց․ «Հասարակության կողմից դուք ընկալվում եք (-խմբ․ Տիգրան Ավինյան), որպես գորշ կարդինալ, շատ են ձեր մասին դա ասում։

Եվ հաղորդմանը պատրաստվելիս, շատ բաներ դրեցի իրար կողք ու ինձ մոտ էլ է այդ տպավորությունը, բացատրեմ ինչի․

Քովիդի ժամանակ, շատ դեպքեր եղան, որ տապալումներ եղան, խնդիրներ առաջացան։ Շատ քիչ էին ձեր մասին խոսում, որ դուք լավ չեք աշխատում։ Ասում էին, որ Առողջապահության նախարարությունը լավ չի աշխատում, խոսում էին ինչ-որ անհատների մասին, բայց ձեր անունը, որպես այդպիսին չէր տրվում։

Պատերազմի ժամանակ, դուք իշխող խմբակցության փոխվարչապետն էիք, պատերազմը անցավ, բոլորին մեղադրեցին, բոլորի մասին վատ բաներ ասվեց, Տիգրան Ավինյանի անունը ոչ մի տեղ գրեթե չտրվեց։

Հիշում եմ, որ ընդդիմադիրներից մեկի հետ, դեռ յութուբյան ժամանակներում ինտերվյու էի անում, ասեց, որ կամերաներն ու միկրաֆոնն անջատենք, ես կասեմ ովա ամենալավ տղան իշխող կուսակցության ու ձեր անունը տվեց։ Այսինքն ընդդիմադիրների մոտ էլ բավականին լավ կերպար ունեք»։

Տեսանյութը ստորև