Ուժգին երկրաշարժ Ադանա նահանգում․ Ցնցումները դեռ շարունակվում են․․․

Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը: Գրում է РИА Новости-ն։

Նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.46-ին Սայմբեյլիի շրջանում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6,67 կմ խորության վրա․․․

Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են․․․