Սիսիան քաղաքը սգում է իր որդու մահը․ 20 տարեկան Էդգարը․․․

Սիսիան քաղաքը սգում է իր որդու մահը․ 20 տարեկան Էդգարը․․․

Համացանցում հայտնվել է այսօր զոհված զինծառայողի լուսանկարը։

Արմինե Դովլաթբեկյանը գրում է․

20 տարեկան Էդգարը 35 օրից զորացրվելու էր…

Նա Սիսիանից էլ…..

Հավերժ փառք քեզ մեր հերոս((((((

Չներեք Տղերք…..Չներեք….

Խելագարվելու ժամանակներ են (((((((

Ապրում ենք չապրելով…….

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է․․․

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մենք տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայողը Էդգար Սուլեմանյանն է։ Նա Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։