Lիլիթ Հովհաննիսյանի ոճի մասին այս պահին չեմ ուզում խոսել․ վաղուց հայտնի փաստ է, որ նա որևէ կերպ չի տարբերվում արաբ երգչուհիներից ու նրա ժանրը՝ որևէ աղերս չունի հայկականության հետ։ Դա իր գործն է, ինչ ոճով ուզում է թող երգի։ Բայց, ցավոք, Լիլիթի պրոդյուսերները, թիմը չի սահմանափակվել այդքանով։ Օրերս հրապարակված նրա հոլովակի, երգի մեջ հնչում են հետևյալ բառերը՝ » Քեզ կսպանեմ ու հետո էլ ինձ․ Ինձ ցած կնետեմ կամուրջից, ես կյանքին իմ վերջ կտամ, եթե իմը չլինես․․»
Բոլորին է հայտնի, որ Լիլիթի երգրպագուների, նրան լսողների գրեթե 90 տոկոսը անչափահաս ու դեռահաս երեխաներն են․ աղջիկ երեխաները։ Իսկ այդ տարիքում, բնականաբար երեխաների հոգեբանությունը շատ թույլ է, ու դրսից ազդեցությունը շատ։ Նման տեքստերը, որ կարող է վատ ազդեցություն ունենալ ու խիստ վտանգավոր եմ համարում։ Լիլիթը լավ արտիստ է, սակայն այն, ինչ նա ու նրա թիմը անում է, առնվազն վտանգավոր է մեր դեռահասների համար։ Սիրելի ծնողներ՝ ձեր երեխաներին հեռու պահեք՝ այս վտանգավոր հոլովակից։ Ժամանակն է, որ վերջապես դադարեցվի այս կարգի՝ արաբա-թուրքական, ու այն էլ այս կոնտեքստով տեքստերի, երգերի սահմանափակումը՝ գոնե հեռուստաընկերություններում։ Իր էջում գրել է Անահիտ Գևորգյանը