ԱՀԱԶԱՆԳ․Հայաստանում ձյուն է տեղում, մառախուղ է․․․Փլուզման վտանգ կա․․․
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Գորայք գյուղում ձյուն է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի։
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․․․