Պարզվել է шդրբեջшնшկшն զпհերի թիվը շատ մեծ է

Պարզվել է шդրբեջшնшկшն զпհերի թիվը շատ մեծ է․ Ինչ է հայտնում Իրանի հետախուզությունը

Ռեգիոն տելեգրամ հարթակը գրում է.

Ամբողջ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը երկու օր շարունակ տարածում է վերջին սահմանային միջադեպի ադրբեջանական զոհերի նկարներն, անուն֊ազգանունները, հուղարկավորության կադրերը։

Խոսվում է 12 ադրբեջանցի զինծառայողի մասին։

Իրանական մեդիա տիրույթում տարածվում է, որ ըստ Իրանի հետախուզության տվյալների՝ ադրբեջանական ուժերը մեծ կորուստներ ունեն, պատասխան գործողությունների արդյունքում հայկական ուժերը թշնամուն մեծ կորուստներ են պատճառել։