Խիստ պատժել են ադրբեջանցի պատվիրակին՝ Բրյունետի ելույթը խանգարելու համար

Բարեկամներ, ինչպես գիտեք, երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Լիվերպուլում ընթացքող Եվրատեսիլ 2023 մրցույթի ժամանակ, ադրբեջանցիները փորձել էին փչացնել և ստվերել մեր պատվիրակի շքեղ կատարումը։ Տեխնիկական անձնակազմում աշխատող ադրբեջանցի մասնագետները՝ չափից շատ ձայն ու լուսավորություն էին ստեղծել, այդ կերպ փորձելով ստվերել Բրյունետի պարային համարը, ինչը, սակայն, չէր հաջողվել նրանց։ Եվ ահա քիչ առաջ հայտնի դարձավ, որ շատ արագ տարված հետաքննությունների արդյունքում պարզվել էր, որ դիտավորություն է եղել ու  տվյալ աշխատակիցներին պատժել և դուրս են վռնդել մրցույթից, ու չի բացառվում, որ դատական գործ սկսեն նրանց դեմ՝ մրցույթի աշխատանքները դիտավորյալ խոչնդոտելու և Եվրատեսիլ մրցույթի հեղինակությունը ստվերելու համար՝

Իսկ Բրյունետը՝ մայիսի 13-ին նորից է փայլելու Եվրատեսիլի բեմում։ Մաղթենք հաջողություն մեր մասնակցին