«Կրшկпցների ձшյները լuվпւմ են գյпւղпւմ». Ինչ իրшվիճщկ է Կпւթпւմ
Հենց նոր եմ դաշտերից իջել գյուղ, կրակոցների ձայներ լսվում են, ավելին այս պահին հայտնել չեմ կարող: Այս մասին ArmLur.am-ի եհտ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավակյանը:
Նշենք, որ այսօր Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: