Հրատապ քայլեր, որոնք անհապաղ պետք է արվեն․ Ժողովուրդ տարածեք՝ թող բոլորն իմանան

ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ։ Մի քանի պարզ և կարևոր քայլեր նման լարված իրավիճակների դեպքում
1) Մի փորձեք զանգել ձեր ծանոթ զինվորականներին կամ բարեկամ- հարազատներին, որոնք ծառայության մեջ են, նրանք վստահաբար ետ ժամանակ «խառն են»։
2) Եթե ամեն դեպքում զանգում եք, անհասանելի են կամ չեն վերցնում, կապի դուրս չեն գալիս, տրամաբանական իրավիճակ է։
3) Նման դեպքերում ավելի «խիստ» ռադիոէլեկտրոնային երկկողմ պայքար է գնում, ճնշում են կապը, փորձում են «որսալ» ազդանշանները և այլն, ինչի արդյունքում քաղաքացիական կապը ճնշվում է և հաճախ չի աշխատում։
4) Եթե ամեն դեպքում կապվել եք և զրուցում եք, պետք չի օգտագործել տեղանուններ, պաշտոնատար անձանց տվյալներ, անուն, կոչում և այլն, տեղաշարժերի և կիրառվող միջոցների մասին տվյալներ`


5)Եթե ամեն դեպքում կապվել եք և զրուցում եք, մի հայտնեք ձեր «լսած» եւ չճշտված տեղեկությունները զինծառայողներին, մի չճշտված «լուրը» կարող է բարոյալքել ամբողջ ստորաբաժանում։ Ստորաբաժանումները հեռախոսագրերի միջոցով օպերատիվ վիճակի մասին վստահաբար բոլորիցս «մի ոտ շուտ» են իմանում։
6) Չի կարելի նկարել և առավել ևս տեղադրել ցանցերում տեխնիկայի կամ անձնակազմի շարժեր, կամ ռեալ ժամանակում խոցումների արդյունքները, դրանք կարող են հակառակորդի կրակի համար ուղղորդող դեր ունենալ։ Գրել է Դավիթ Թորոսյանը