ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ 23։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ 23։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները

Մայիսի 10-ին՝ ժամը 23:00-03։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կիեւյան եւ Կասյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ց։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հաղորդագրության մեջ: