Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում՝ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը տեղեկացրել է, որ տասներորդ շաբաթն անընդմեջ COVID-19-ից մահերի թիվն աշխարհում մնում է 2020թ. մարտից նկատվող մակարդակին՝
«Միեւնույն ժամանակ, մնում են որոշ լուրջ կասկածներ վիրուսի էվոլյուցիայի հարցում, ինչը դժվարացնում է դրա փոխանցման կամ սեզոնայնության ապագա դինամիկայի կանխատեսումը։ Վիրուսը ոչ մի տեղ չի անհետանալու, եւ բոլոր երկրները պետք է վարժվեն դրա գոյությանը՝ այլ վարակիչ հիվանդությունների կողքին»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։