«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն ոչ աշխատանքային օր է։
Այս տարի՝ 2023 թ․-ին մայիսի 9-ը երեքշաբթի օր է։ Քաղաքացիները հարցումներ են ուղղել՝ արդյո՞ք կառավարությունը որոշում ընդունել է մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր համարելու վերաբերյալ, քանի որ նախորդ տարիներին նման պրակտիկա եղել է։
Երկուշաբթին՝ մայիսի 8-ը, կլինի աշխատանքային օր։ Այս տարի աշխատանքային օրը ոչ աշխատանքային համարելու կամ աշխատանքային օրը տեղափոխելու վերաբերյալ կառավարությունը որոշում չի ընդունել։