«Հայերը չպետք է մոռանան, որ․․․․» Ալիևը հիստերիայի մեջ է ընկել՝ իրենց դրոշի այրումից

Հայաստանում Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի պետական ​​դրոշի այրումը Հայաստանի կառավարության հերթական կեղտոտ գործողությունն է, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում`

«Սա ինչ-որ անհատի պատահական գործողություն չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ գործողությունն է. Շատ պատճառներ կան, որոնք հիմք են տալիս ասելու սա։ Նախ՝ այս արարքը կատարած մարդը անմիջական կապի մեջ է Հայաստանի իշխող օղակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երկրորդ՝ այս արարածը ոչ մի պատիժ չի կրել, ընդհակառակը, նրան հերոսացնում են Հայաստանում»,- նշել է նեղսրտած դիկտատորը

Նախագահ Ալիևը նշել է, որ այս անձի նկատմամբ ոչ մի պատիժ, նույնիսկ տուգանք չի կիրառվել։ Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ տգեղ արարք է կատարվում, և սրան արձագանք չկա։ Սա խոսում է այն մասին, որ նման կեղտոտ արարքի հեղինակները Հայաստանի իշխանություններն են, իշխանությունը։

Նեղսրտած դիկտատորը հայերին խորհուրդ է տվել չմոռանալ, որ այսօր Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Սա նշանակում է, որ Ալիևը, իսկապես, շատ է նեղսրտել ու Նիկոլյանի գործողությունը շատ ճիշտ էր