Տղես, բա քեզ պետք էր, գնում ուրիշների առիթները՝ գրեթե անվճար զարդարում էիր․․
Հիշում եմ, երբ մի անգամ, ասեցի, որ ախր վտщնգщվոր է, շատերը նման առիթներին հщր.բում են, կորցնում են իրանց՝ չհաշված էն կռվ.արար մասային, որ միշտ շարժառիթներ են ման գալիս, դու ասեցիր հետևյալը՝
«Մամ ջան, էտ կռիվն ու վեճերը լինում են ոչ թե ուրախությունից, այլ դատարկությունից։ Դրա համար պետք է, մտածել բոլորի մասին, թեկուզ քո նշած հщր.բածների ու կռ.վի առիթ ման էկողների․․»
Երբ ասում էի, որ թամադաները՝ ուշադրության կենտրոնում են հայտնվում ու պետք ա շատ ուշադիր լինես, ինձ հակադարձում էիր՝ թե ոչ, կարևորը հյուրերն են ու նրանք պետք է իրենց ուշադրության կենտրոնում զգան․․
Դու այդպես էլ մնացիր քո կարծիքին ու մարդկանց մասին մտածելով էլ, հազար վիրավորանք կուլ տալով էլ՝ զпհшբերեցիր քեզ՝ հանուն հարսանիքի խաղաղ անցկացման։ Երբ վիրավոր էիր, ոչ ոքի չասացիր՝ չխաթարելու համար մարդկանց հանգիստն ու չփչացնելով նրանց տոնը․․
Մի ստահակի պատճառով, ով այնքան էր լщկել, որ ոչինչ չէր հասկանում, կտրվեց կյանքիդ թելը։ Բայց ցավոք, հիվանդանոցի ճանապարհին, արդեն այնքան էր ուշ, որ բժիշկներն այլսև անկարող էին որևէ բան անել․․
Քո մ․ш․h․ը` դատարկություն է թողել Քեզ ճանաչողների ու սիրողների սրտերում․․
Ննջես խաղաղությամբ, տղես։ Դու միշտ կմնաս մեր հուշերով ուրախ ու բոլորի մասին մտածող ՄԱՐԴ․․